November 2

ՃՊՈՒՌՆ ՈՒ ՄՐՋՅՈՒՆԸ

Թռի-վռի մի ճպուռ, 
Ողջ ամառը շուռ ու մուռ, 
Երգեց, ճռռաց, ճռճռաց: 
Մին էլ, ըհը՜, ձմեռը, 
Փռեց իրա թևերը. 
Բացեց գորգը սպիտակ, 
Դաշտերն առավ ձյունի տակ: 
Անցան պայծառ օրերը, 
Էլ ո՞ րն ասեմ, էլ ո՞ րը, 
Երբ ամեն մի թփի տակ 
Թե սեղան կար, թե օթյակ: 
Եկան օրեր ցրտաշունչ, 
Ճպուռն ընկավ լուռ ու մունջ. 
Քաղցած փորին էլ ի՜նչ երգ, 
Ցուրտը տարավ ոտ ու ձեռք: 
Զընգր-զընգր դողալով, 
Ծանր-ծանր սողալով 
Նա մրջյունին ասում էր. 
– Գլխիդ մատաղ, սանամե՛ր, 
Մի ճա՛ր արա շունչ առնեմ, 
Ցրտից, սովից չմեռնեմ: 
Կերակրի՛, տաքացրու՛, 
Մինչև գարուն ապրեցրու: 

– Ի՜նչ խաբար է, սանիկս, 
Զարմանում եմ, ջանիկս, 
Չաշխատեցի՞ր ամառը, 
Ասա՛, ինչ էր պատճառը: 
Էդպես բանի, սանամե՛ր, 
Էլ ժամանակ ո՞ վ ուներ. 
Էն խոտերում բուրավետ 
Երգում էինք մերոնց հետ..

– Ուրեմն դու՞ … 
– Այո՛, ես 
– Ողջ ամառը դեն ու դես 
Երգում էի մշտապես: 
– Երգո՞ւ մ էիր… շատ բարի,
Այժմ էլ բռնի վեր-վերի,
Քամին ծափ տա, դու պարի՛:

երակրի՛, տաքացրու՛, 
Մինչև գարուն ապրեցր

  1. Բառարանի օգնությամբ գտի՛ր նշված բառերի հոմանիշները։

պայծառ -ուրախ
լուռումունջ -առանց ձայն
քաղցած -սոված
բուրավետ -անուշ հոտով
մշտապես -մշտաբար
օթյակ – սենյակ

  • Կանաչով նշի՛ր առակի ուրախ հատվածը։
  • Կապույտով նշի՛ր առակի տխուր հատվածը։
  • Ինչպիսի՞ն  էր  մրջյունը։ Մրջյունը աշխատասեր է։
  • Իսկ ճպուռն ինչպիսի՞ն էր։ Ճպուռը ծույլ է։
  • Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր մրջյունի փոխարեն: Ինչպես որ վարվեց մրջյունը ։


Posted November 2, 2022 by Մոնթե Վարդապետյան in category Ընթերցարան, Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*