April 23

Թեսթ 15

Թեսթ 15

 ԿԱՆԱՉ ԴԱՇՏԸ


Կայծակը չոր ճայթյունով բախվեց ժայռին, մի կողմ շպրտվեց և թաղվեց կանաչ գետնի մեջ։ Ժայռը կարծր էր, կայծակը հազիվ թե կարողացավ գորշ այդ ժայռից պոկել քարի մի երկու (փշուր)։ Ժայռի տակ կանաչ գետինը այդ հովտում ճայթող բոլոր կայծակների գերեզմանոցն էր. գարունների և ամառների բոլոր կայծակները թաղվում էին ժայռի տակ, և մոտիկ կաղնին միշտ, ամեն ճայթյունի վախից սրսփում և, իր մտքում, կաղնիորեն շնորհակալ էր լինում ժայռին այն բանի համար, որ նա՝ ժայռը, հովիտ նետվող բոլոր կայծակները ձգում թաղում է իր տակ և կաղնուն փրկում խանձվելուց։
Քիչ առաջ, երբ կայծակը պտտվում էր հովտի և բլուրների վրա և մտածում էր ճայթել ու դեռ չէր ճայթել, քուռակի մայրը մեղմ խրխինջով կանչեց քուռակին. քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է, ճայթյունը վախեցնելու է քուռակին, իսկ քուռակը կարծեց` մայրն իրեն կանչում է կուրծք տալու և ականջ դրեց ինքն իրեն, ականջները շարժեց և ուկնդրել սկսեց ինքն իրեն, թե ինքն արդյոք ուզում է կուրծք ուտել, և այնքան էլ չէր ուզում ուտել, ուզում էր խոտերից ու ծաղիկներից հոտ քաշել և մեկիկ–մեկիկ ճանաչել խոտերը, և հենց այդ ժամանակ ճայթեց կայծակը։ Քուռակը խրտնեց ու վազեց դեպի մայրը, բայց շատ էր վախեցել, մորը չէր տեսնում, ուրիշ կողմ էր փաղչում։ Մայրն ուզեց գնալ դեպի քուռակը, բայց վզի պարանը խանգարեց։ Եվ մայրը քուռակին խրխինջով կանչեց իր մոտ։
Քուռակը մեկ ամսվա քուռակ էր, միամսյա նրա կյանքում դա առաջին կայծակն էր։ Նա պատսպարվեց մոր լանջի տակ։ Մոր լանջի տակից, ականջները սրած, քուռակը մի քիչ լսեց անձրևի (թմբկահարումը) կաղնու տերևներին, մի քիչ նայեց ժայռին, մասրենու թփին, կաղնուն, աչքերը թարթեց և մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից, կարծեց` ինքը մոր մոտ էր եկել կուրծք ուտելու։ Գանգուր սև պոչիկը թափահարելով՝ քուռակը մտավ մոր փորի տակ։ Պառավ ձին ոտքը ետ դրեց և թուլացրեց կաթի երակները, որպեսզի իր քուռակը (ազատ) ծծի և կուշտ ծծի։
Դա աստղազարդ քուռակ էր, այսինքն՝ ծածկված էր եղյամի հատիկների նման աստղիկներով։ Ոտքերը բարակ ու երկար էին։ Ետևի աջ ոտքի սրունքը սպիտակ էր։ Ինքը կարծես եղյամոտ էր, ետևի աջ ոտքը ձյունոտ։ Վիզը բարակ ու երկար էր։ Գլուխը փոքր էր, ճակատին կլորիկ սպիտակ կար, աստղածաղկի նման։ Այդ հովտի առվից ջուր խմելու էին գալիս եղնիկներ, ուլեր ու գառներ, նաև՝ այդ ձին, որ շատ քուռակներ էր ունեցել, բայց այս քուռակը այս (կանաչ) դաշտի ամենագեղեցիկ արարածն էր։ Բաշը և պոչը սև էին։ Մենք չգիտեինք, թե ինչպիսին են քուռակի աչքերը, որովհետև նա խրտնում էր, և մենք չէինք կարողանում մոտենալ նրան, բայց ասենք, որ այդ քուռակի աչքերը շատ գեղեցիկ աչքեր էին, քանի որ ձիերի աչքերը գեղեցիկ են լինում, շրջապատն արտացոլվում է ձիերի աչքերում։ Քուռակի աչքերում հիմա արտացոլվում էին կաղնին, ծաղիկները, մասրենին, իր կարմիր մայրը և ամբողջ կանաչ հովիտը։
Նա մի քիչ հիմարիկ էր, բայց հիմարիկ էր փոքրության պատճառով։ Անձրևի կաթիլը գլորվեց մտավ նրա ոտքերի արանքը, և նա խրտնեց ու փախավ մոր մոտից։ Մայրը նրան ետ չկանչեց. անձրևը դաարել էր, կայծակ այլևս չէր ճայթելու, և հիմա արև էր։

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դուս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: դադարել, առաջ, փախչել

  2. Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հոմանիշները: կարծր- ամուր, մայր- մայրիկ, ուրիշ- այլ, ձյունոտ- ձյունաթաթախ

  3. Ի՞նչ է նշանակում ունկնդրել բառը.
    ա/համաձայնվել
    բ/լսել

գ/տեսնել

դ/խոսել

  • Նշված տարբերակներից որո՞ւմ է ճիշտ նշված երկվա երեխա դարձվածքի իմաստը.

ա/ վաղուց ծնված, խելոք
բ/շուտ ծնված, շուտ մեծացած
գ/անչափահաս, դեռ շատ փոքր
դ/իմաստուն

  • Տեքստից դո՛ւրս գրիր եզակի թվով գործածված չորս գոյական և կազմի՛ր դրանց հոգնակին: ձիեր,պառավներ,մայրեր,ժայռեր
  • Դուրս գրի՛ր տեքստի փակագծերում դրված բառերը և դարձրո՛ւ բայեր փշուր-փշրել,կանաչ-կանաչել,ազատ-ազատել,թմկահարում-թմկահարել

  • Ո՞րն է տեքստում ընդգծված նախադասության ենթական ձի


ա/ պառավ
բ/ձի
գ/կաթի
դ/երակները

  • Լրացրո՛ւ առած-ասացվածքները՝ օգտվելով տրված բառերից:

ա/ Ուրիշի համար փոս ———փորողը————— ինքը կընկնի մեջը:
բ/Ինչ որ ցանես, այն ————կհնձես—————:
գ/Գայլի անունն է դուրս եկել, —————աղվեսն է———— աշխարհ քանդում:
դ/Լավ է՝մարդու ———աչքը————դուրս գա, քան անունը:


(աղվեսը, փորողը, աչքը, կհնձես)

  • Տեքստից դուրս գրիր մեկ պարզ նախադասություն: Նա պատսպարվեց մոր լանջի տակ։
  • Կետադրի՛ր տրված նախադասությունը:


Քուռակի մայրը գիտեր, որ կայծակը ճայթելու է։

  1. Նկարագրի՛ր ինչպիսի՞ն էր ժայռը: ժայրը կարծ էր։ Նա կարողանում էր կաղնուն պաշտպանել կայծակից։

  2. Ինչո՞ւ  էր մտահոգված քուռակի մայրը: Որովհետև կայծակը կարող էր վախեցնել։
  1. Ե՞րբ քուռակը մոռացավ, որ ինքը վախեցել է կայծակի ճայթյունից։

Նա նայեց կաղնու տերևներին,հետո մասրենու թփին, հետո ժայռին, իսկ հետո կաղնուն և նա մոռացավ, որ կայծակը վախեցրեց նրան։

  1. Նկարագրի՛ր քուռակին:
    Նա հիմարիկ, մեկամսյա, աստղազարդ քուռակ էր։
  2. Տեքստից ընտրի՛ր քեզ դուր եկած նախադասությունը: Դա աստղազարդ քուռակ էր այսինքն ծածկված էր եղյամի նման աստղիկներով։


Posted April 23, 2024 by Մոնթե Վարդապետյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*