March 20

Թեստ-10

Փղերն աշխարհի ամենախոշոր ցամաքային կենդանիներն են: Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա: Եվ իրենց չափերին համապատասխան նրանք նաև մեծ ու բարի սիրտ ունեն։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական: Նրանք շատ նման են իրար, միայն թե աֆրիկական փղերի ականջները, որ կարծես կաշվե հովհարներ լինեն, ավելի մեծ են, քան հնդկական փղերինը: Փղերի ականջների լայնությունը կարող է հասնել 4 մետրի: Ականջներով փղերը հով են անում իրենց և պաշտպանվում միջատներից:

Սակայն ամենահետաքրքիրը փղի կնճիթն է: Կնճիթը շատ զգայուն է. փիղը կնճիթով կարող է կատարել ինչպես նուրբ աշխատանք (օրինակ՝ գետնից բարձրացնել մորու մեծության պտուղը, մի փունջ խոտ պոկել), այնպես էլ դժվար ու ծանր (մի հաստ ճյուղ պոկել բարձր ծառից):

Այս հսկա կենդանին սնվում է խոտով ու տերևներով: Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:  Իսկ դրա համար նա կեր է փնտրում օրվա 16 ժամը: Կախված ջերմաստիճանից՝ նա խմում է 100 – 300լիտր ջուր: Խմելու ջուրը նա նույնպես վերցնում է կնճիթով: Կնճիթն իր մեջ կարող է պահել 7,5 լիտր ջուր: Կնճիթը ջրով լցնելով՝ փիղն այն մոտեցնում է բերանին և ներս քաշում ջուրը: Իսկ շոգ ժամանակ կնճիթով վերից վար նաև ջրում է իրեն, ապա ավազ է ցանում վրան, որպեսզի տզերը չխրվեն մաշկի մեջ: Փղերը նաև հրաշալի լողալ են կարողանում: Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով: Նրանք չափազանց հոգատար են միմյանց հանդեպ: Երբ փիղը խճճվում է թակարդում կամ ընկնում փոսի մեջ, մյուս փղերը, մեկնելով իրենց կնճիթները, օգնում են նրան դուրս գալ: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը չեն լքում, կողքերից զգուշորեն պահելով, նրան տանում են իրենց հետ: Նրանք երբեք չեն լքում մորը կորցրած ձագին: Փղերն ուրախանում և տխրում են միասին, ամբողջ խմբով: Փղերը նաև կարողանում են ծիծաղել:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչպիսի՞ն են փղի չափերը։

Նրանք կարող են կշռել մինչև 12 տոննա:

  • Քանի՞ տեսակի փղեր գոյություն ունեն։ Գրի՛ր տեսակները։

Գոյություն ունեն 2 տեսակի փղեր՝ աֆրիկական և հնդկական:

  • Ինչո՞վ է սնվում փիղը և որքա՞ն է ուտում։ Իր քաշին համապատասխան՝ նա ամեն օր ուտում է մեծ քանակությամբ կեր՝ 45–450 կգ կեր:
  • Տեքստից դուրս գրի՛ր փղերի մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։

Նրանք քնում են կանգնած՝ իրար հենվելով: Միայ փոքրիկ փղերն են քնելիս պառկում գետնին:

  • Փղերն ինչպե՞ս են  ողջունում իրար։

Հանդիպելիս փղերը  ուրախ ողջունում են միմյանց՝ կնճիթերն իրար փաթաթելով:

Բառային առաջադրանքներ

  1. Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։

Բարի- Բարեհոգի

Մեծ-հսկա

Նուրբ-բարակ

Թակարդ-վարմ

  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները:

Մեծ-փոքր

Դժվար-հեշտ

Ծանր-թեթև

Շոգ-ցուռտ

  • Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:

բարի փիղ

հավատարիմ ընկեր

նորածին ձագ

օգտակար կնճիթ

  • Շարունակի՛ր ըստ օրինակի՝ օգնել․․․․ — օգնել ընկերոջը։

                             Դուրս գալ— Դուրս գալ տնից։

                             Ողջունել— Ողջունել բարեկամին։

                             Վերցնել—Վերցնել խաղալիք։

                            Ներս քաշել—Ներս քաշել ջուր։

  • Բառեր ավելացրո՛ւ տրված նախադասությանը։

Այդ տեսակի կենդանին սնվում է միայն ցորենով և խոտով։

March 16

Թուխիկը։ Վախթանգ Անանյան

Ասում են, ժամանակով Երևան քաղաքում մի նշանավոր որսորդ բժիշկ է եղել։ Ագռավի բնից աղվամազով ծածկված մի ձագ է հանել նա ու բերել տուն։

Ժամանակ է անցել, ագռավը մեծացել է, գորշ փետուրները դարձել են թուխ, և իր թռչնային բնազդով կապվել է իր տիրոջ հետ։

Ասում են , բժշկի հետ սեղան էր նստում այդ ագռավը, աթոռակից կտցում էր իր բաժին կերակուրը, «ղա-ղա» կանչելով շնորհակալություն հայտնում տիրոջն ու գնում քաղաքային այգու ծառերի վրա զվարճանալու իր ցեղակիցների հետ։ Երեկոյան դեմ տուն էր վերադառնում, իր կոշտ ձայնով բարի գիշեր մաղթում բժշկին և գնում թառելու։

Բժիշկն ագռավին հաճախ էր որսի տանում։ Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած։ Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ և այդ նրա լավագույն կողմնացույցն էր։

Իսկ թանձր մառախուղին, հանդում մոլորված ժամանակ, հավատարիմ ագռավը ցույց էր տալիս նրան ճանապարհը։

Բժիշկը, շրջապատված հետաքրքիր բազմությամբ, մոտենում էր քաղաքային այգուն և կանչում էր հեռվից․

-Թուխի˜կ, Թուխի˜կ․․․

— Ղա˜, ղա˜․․․- լսվում էր պատասխանը՝ ծառին իջած երամի միջից։

Մի անգամ էլ, երբ բժիշկը նստած էր այգու ճաշարանում, ընկերներից մեկը հարցրեց,

— Վաղուց ես նստած, ինչու՞ ճաշ չես պատվիրում։

— Ընկերոջս եմ սպասում․․․

Ապա վեր կացավ, բացեց ճաշարանի պատուհանը։

— Թու՛խիկ, ինձ քաղցած սպանեցիր, անպիտա՛ն, ախր քե՛զ եմ սպասում,- սրտնեղած ձայն տվեց նա։

-Ղա˜, ղա˜ ․․․- լսվեց երկնքից, և երամից մի ագռավ բաժանվելով՝ պատուհանից ներս ընկավ, թառեց սեղանին։ Ու այն ժամանակ միայն տերը ճաշ պատվիրեց։

Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը։

Այդպես սիրով ապրեցին իրար հետ որսորդ բժիշկն ու իր փետրավոր ընկերը։

Տերը զառամեց ու մեռավ, իսկ ագռավը նրա դագաղի վրա տխուր ու գլխիկոր նստած, մարդկանց ուսերի վրա տարվեց մինչև  գերեզմանատուն։

Դագաղն իջեցրին փոսը, բայց ագռավը թռչելու փորձ չարավ։

-Թուխի՛կ, դուրս եկ,- լացի միջից ձայնեց բժշկի այրին։

Չլսվեց պատասխան «ղա-ղա»-ն, կարծես թռչունը վշտից քարացել էր։

Գերեզմանից հանեցին նրան և բժշկի աճյունը հողով ծածկեցին։

Բարակ անձրև էր տեղում։ Ժողովուրդը ցրվեց, բայց Թուխիկը մնաց թարմ հողաթմբին վշտահար ու մոլոր կանգնած։

Հին, քարասիրտ աշխարհում մարդիկ տեսան այդ դեպքը և մեկը քրթմնջաց․

-Երանի չէ՞ր, որ բոլոր արարածներն էլ այդ թռչունի չափ իրար հավատարիմ մնային․․․

Եվ երբ գերեզմանին պատվանդան կառուցեցին և վրան դրին անվանի բժշկի կիսանդրին, քանդակագործը չմոռացավ նրա հավատարիմ Թուխիկին քանդակել տիրոջ ուսին թառած։

Ասում են, մինչև այժմ էլ մի ծեր ագռավ տխուր-տրտում թառում է բժշկի կիսանդրու ուսին։ Թուխիկն է ․ դար է անցել, բայց չի մոռանում իր տիրոջը․․․

Իսկ նրա դիմաց, քաղաքային այգու հնամենի ծառերի տեղը կանգնած ջահել բարդիների  վրա աղմկում են ծեր Թուխիկի երիտասարդ սերունդները․․․շ

  • Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր, բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  • Լրացրո՛ւ շաբաթվա բացթողումներդ, վաղը՝ ուրբաթ օրը բլոգների ուսումնասիրություն ենք անելու։
March 13

Գտի՛ր թվի բոլոր բաժանարարները և երեք բազմապատիկ

Posted on March 13, 2024

52-բաժանարարներ1,2,52,26,14 բազմատիկներ-52,104,156

54-բաժանարարներ-9,6,, բազմատիկներ-54,108,162

55-բաժանարարներ բազմատիկներ-55,110,165

56-բաժանարարներ բազմատիկներ-56,112,168

58-բաժանարարներ բազմատիկներ-58,116,174

59-բաժանարարներ բազմատիկներ-59,118,177

60-բաժանարարներ բազմատիկներ-60,120,180

62-բաժանարարներ բազմատիկներ-62,124,186

63-բաժանարարներ բազմատիկներ-63,126,189

64-բաժանարարներ բազմատիկներ-64,128,192

65-բաժանարարներ բազմատիկներ-65,130,195

66-բաժանարարներ բազմատիկներ-66,132,198

67-բաժանարարներ բազմատիկներ-67,134,201

68-բաժանարարներ բազմատիկներ-68,136,204

80-բաժանարարներ բազմատիկներ-80,160,240

88-բաժանարարներ բազմատիկներ-88,176,264

86-բաժանարարներ բազմատիկներ-86,172,258

90-բաժանարարներ բազմատիկներ-90,180,270

92-բաժանարարներ բազմատիկներ-92,184,276

96-բաժանարարներ բազմատիկներ

99-բաժանարարներ բազմատիկներ

100-բաժանարարներ բազմատիկներ

120-բաժանարարներ բազմատիկներ

124-բաժանարարներ բազմատիկներ

126-բաժանարարներ բազմատիկներ

128-բաժանարարներ բազմատիկներ

129-բաժանարարներ բազմատիկներ

130-բաժանարարներ բազմատիկներ

133-բաժանարարներ բազմատիկներ

134-բաժանարարներ բազմատիկներ

135-բաժանարարներ բազմատիկներ

136-բաժանարարներ բազմատիկներ

138-բաժանարարներ բազմատիկներ

140-բաժանարարներ բազմատիկներ

142-բաժանարարներ բազմատիկներ

148-բաժանարարներ բազմատիկներ

146-բաժանարարներ բազմատիկներ

, 150-բաժանարարներ բազմատիկներ

155-բաժանարարներ բազմատիկներ

March 13

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Ջաննի Ռոդարի

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.


-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը  միշտ նույն բաներն են հանդիպում ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

Այգի- զբոսայգի

Ճանապարհ ուղի

արևամուտ – մայրամուտ

  •  Գրի՛ր գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

Գիշեր-առավոտ

Նույն-տարբեր

Դուրս-ներս

Գալ-գնալ

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

Այգի,ընձուխտ

  •  Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Իմ աշխարհը շատ գեղեցիկ է և ամեն մարդ ունի այնտեղ իր կարողություները:

Օրինակ՛ մեկը կարողանում է իր բերանից կրակ վառել,իսկ մյուսը ձեռքերի օգնությամբ կայծակ ստեղծի:

March 12

Շունը ջրհորի մոտ թեստ 9

Posted on March 12, 2024

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները։

Շունը և նրա ձագերը ապրում էին ագարակում, որի տարածքում մի ջրհոր կար:

Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից:

Ձագերից մեկը, որը և միևնույն ժամանակ ամենահետաքրքրասերն էր, միշտ մտածում էր, թե ինչու նրանք պետք է այնտեղ չգնան:

Շատ ժամանակ մտածելուց հետո, որոշեց թաքուն գնալ և պարզել, թե որն է ջրհորի գաղտնիքը: Փոքրիկ շունը գնաց ջրհորի մոտ:

Նա բարձրացավ փոքրիկ պատի վրա, այնուհետև հայացք գցեց դեպի ջրհորի ներսը:

Այդ պահին նա տեսավ մեկ այլ շուն ջրի մեջ: Վախից և զարմանքից գլուխը հետ քաշեց:

Ապա որոշ ժամանակ անց կրկին գլուխը առաջ տարավ, որպեսզի ստուգի արդյոք մյուս շունը դեռ այնտեղ է, թե ոչ:

Տեսնելով, որ անծանոթը դեռ այնտեղ է, մի որոշ ժամանակ անթարթ նայեց նրան, ապա շարժեց գլուխը և տեսավ, որ մյուս շունը նույնպես շարժեց գլուխը:

Ապա շարժեց թաթը, հետո մյուսը, և տեսնելով, որ մյուս շունը կրկնում է իր բոլոր շարժումները,  բարկացավ և որոշեց կռվել անծանոթ շան հետ՝ թռչելով դեպի նա:

Ջուրն ընկնելուց հետո միայն նա հասկացավ, որ ոչ մի ուրիշ շուն էլ չկար իրենից բացի:

Նա սկսեց հուսահատորեն թաթերով իրեն պահել ջ                                                                                                                                                        րի վրա և հաչել, մինչև ագարակի  տերը եկավ այդ ձայների վրա և փրկեց նրան:

Այդ դեպքից հետո շունը սովորեց իր դասը՝ բացահայտելով ջրհորի գաղտնիքը:

 Միշտ լսեք, թե ինչ են ասում մեծերը։ Խնդրեք, որ բացատրեն, եթե չեք հասկացել, բայց երբեք մի՛ արհամարհեք:

Տեքստային առաջադրանքներ

  1. Ինչո՞ւ շունը հայտնվեց ջրհորի մեջ։

Ա) Սաստիկ շոգ էր և շունը որոշեց լողալ։

Բ) Ջրհորում այլ շուն տեսավ, որոշեց կռվել նրա հետ։

Գ) Ցանկանում էր պարզել ջրհորի գաղտնիքը։

Դ) Ջրհորում ձուկ էր տեսել։

  • Որտե՞ղ էր ապրում շունը։ Շնիկը ապրում էր ագարակում։
  • Ի՞նչ էր զգուշացրել փոքրիկ շներին մայր շուն։ Շների մայրը իր ձագերին բազմիցս զգուշացրել էր, որ մոտ չգնան ջրհորին և խաղալիս հնարավորինս հեռու մնան ջրհորից
  • Ո՞վ էր ջրհորի անծանոթ շնիկը։ Այդ շունիկի ատացոլանքը։
  • Ջրհորում հայտնվելուց հետո ի՞նչ պարզեց փոքրիկ շնիկը։

Բառային առաջադրանքներ

  1. Տեքստից դո՛ւրս գրիր 4 բառ, որոնք գործողություն են կատարում։ բաձրացավ, գցեց, բարկացավ, տեսնելով
  2. Շարունակի՛ր ըստ օրինակի՝ բացահայտել— բացահայտել գաղտնիքը։

Տեսնել— տեսնել շնիկին

Չլսել— չլսել մայրիկին

Թռչել— թռչել օթափարիկով

Սովորել—սովորել դպրոցում

  • Նշված բառերից առաջ գրի՛ր ինչպիսի հարցին պատասխանող բառեր:
  • կարմիր – շնիկ
  • խորը – ջրհոր
  • խելացի – մայրիկ
  • գեղեցիկ – ագարակ
  • Գրի՛ր կանաչ գույնով նշված բառերի հոմանիշները։ մտածել-դատել, թաքուն-գաղտնի, անթարթ-ակնդետ, բարկացավ-ջղայնացավ,
  • Գրի՛ր կապույտ գույնով նշված բառերի հականիշները: հեռու-մոտիկ, փոքրիկ-մեծ բարձրացավ-իչավ, առաջ-հետ
March 11

Քաջ Նազար

Քաջ Նազարը 4-6-րդ հատված

Posted on March 11, 2024

  • Կարդա՛ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար» հեքիաթի 4-6-րդ հատվածները ու կատարի՛ր առաջադանքները։
  • Վերնագրի՛ր հատվածները։

Քաջ Նազարի արկածները

  • Թվարկի՛ր Նազարի «քաջագործությունները» հեթականությամբ։

1.Հսկաների դաշտում պարկում և քնում է,իսկ հսկաները մտածում են թէ ինչ հերոս է համարձակվել ու եկել իրենց դաշտում քնել:

2.Նազարը զենքով բարձրանում է ծառը որպեսզի վագրին չհանդիպի,բայց վախից ընկնում է վագրի մեջքին և բոլորը կարծում են թե Նազարը վագրին ձի է սարքել:

3.Քաջ Նազարը ծառերը արմատախիլ անելով հարձակվում է թնամու վրա և  թշնամու զորքը վախից հպատակվում է Քաջ Նազարին:  

  • Թավարկի՛ր Նազարի վախկոտությունները հերթականությամբ։

1.Երբ հսկաները մոտենում են քնած Քաջ Նազարին,նա արթնանում է և վախից մտնում է դրոշակի ետևը:

2.Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի, ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի։

3.Երբ Նազարը լսում է հարևան թագավորը իր զորքով գալիս է կռվելու,նա վախից ուզում է փաղչել և բոլորը կարծում են թե Նազարը միայնակ ուզում է կռվել ամբողջ զորքի դեմ:

  • Բացատրի՛ր «Նազարի բախտ» դարձվածքը։

Նազարի բախտ-հաջողակ լինել

  • Թվարկի՛ր այս հատվածների հերոսներին։ Նրանցից մեկի անունից 10-15 նախադասությամբ փոխադրի՛ր։

Օխտը հսկա,առյուծ,հսկաների քույրը,հարևան թագավորը,Քաջ Նազարը,գյուղացիներ:

Մի օր եղբայրներիս հետ տեսանք,որ մեր դաշտում մի մարդ քնել է և իր ձին բաց է թողել,որ արածի:Գնացինք տեսանք գյուղացիների պատմած Քաջ Նազարն է:Հրավիրեցինք մեր տուն և հարգեցինք,պատվեցինք:Մի օր մեր գյուղում մի վագր էր եկել և Նազարը գնաց և ձիու նման սկսեց վագրին հեծնել:Գյուղացիք վագրին տարբեր իրերովսպանեցին,իսկ Նազարը նեղվեց,որ խանգարեցինք իր ձի հեծնելը:Մեր քրոջը ամուսնացրինք Նազարի հետ:Հարևան թագավորը իմացավ և եկավ իր զորքով մեզ վրա կռիվ:Նազարը ուզում էր միայնակ կռվեր:

March 11

Քաջ Նազարը – Հովհաննես Թումանյան

about 12 hours ago Մոնթե Մարգարյան

Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․

Կնիկը թե՝

— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․։

Նազարը թե՝

— Անզգա՛մ կնիկ, ինչո՞ւ չես թող անում՝ ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։

Որ շատ կռվում է, կնիկը տուն է մտնում, դուռը փակում։

— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում—պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած՝ գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա, տուն տանի, ու միտք է անում։ Ամառվա շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են, ձեռը տանում է, երեսին զարկում։ Որ երեսին զարկում է, ճանճերը ջարդվում են, առաջին վեր թափում։

— Վա՛հ, էս ինչ էր․․․— մնում է զարմացած։

Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց, չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։

— Վա՛հ,— ասում է,— ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՜լ․․․ Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել․․․։

Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։

— Տե՛րտեր, օրհնյա ի տեր։

— Աստված օրհնի, որդի՛ս։

— Տե՛րտեր, բա չես ասիլ էսպես—էսպես բան։ Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան, իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,

Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Ու տալիս է իրեն։

Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։

2

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է՝ գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն—իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է, էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ—հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ․․․ Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանանչիցն են ջուրը թափում․․․

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում․ իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից որտեղ որ է՝ գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ո՜նց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։

Դու մի՛ ասիլ՝ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով՝ անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է։

—Վա՜յ,— ասում է,— ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ, կա—չկա՝ էս ավազակներ են․․․

Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։

Բախտդ սիրեմ, Քաջ Նազար․ գոռգոռալով գալիս է տեսնում՝ մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած, իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։

3

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը՝ գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում․ ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։

— Բարի օր ձեզ։

— Ա՛յ աստծու բարին քեզ․ բարով հազար բարի եկար։

Համե՛ցեք, հա, համե՛ցեք․ դե ղոնախն աոտծունն է․ սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե՛ ուտելիք, թե՛ խմելիք։

Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ո՞վ է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,

Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ՝ իր կողքի նստածին, սա էլ՝ երրորդին, երրորդը՝ չորրորդին․ էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը՝

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,

Որ մին զարկի՝ ջարդի հազար

— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը,— ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի․․․

Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։

— Հապա ի՞նչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,— զարմանքով հարցնում են անծանոթները։

— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ — Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել։

— Շնորհքն էլ հենց դրա մեջն է, է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես, ջարդես հազար, թե չէ՝ լավ թրով ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մեջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալի։ Ժողովրդականները խորհրրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր․․․

Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։

Բարով եկար, հազար բարի,

Հըզոր արծիվ մեր սարերի,

Թագ ու պարծանք մեր աշխարհի,

Անհաղթ հերոս Քաջըղ Նազար,

Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Խեղճ տըկարին դու ապավեն,

Ազատ կանես ամեն ցավեն,

Մեզ կըփրկես անիրավեն,

Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,

Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Մատաղ ենք մենք քո դըրոշին,

Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,

Նրա ոտին, պոչին, բաշին,

Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,

Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Ու ցրվելով՝ հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է 

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,

Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։

Առաջադանքներ․

Դո՛ւրս գրի՛ր դարձվածքները ու բացատրի՛ր։

Ձայնը գլուրխ գցել – չափազանց բարձրաձայն խոսե   

Հեքիաթում հանդիպած ո՞ր նախադասությունը կամ պարբերությունն է առավել դիպուկ բնորոշում Նազարին, դուրս գրի՛ր, ինչո՞ւ ես այդպես կարծում։

Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։

Որովհետև Փանոսը, չնայծ որ արդեն մեծ մարդ էր, միևնույն է միայնակ մնալ չեր կարողանում և գնուրմ էր անընդհատ իր կնոջ ետևից։

Թվի՛ր այս հատվածներում (1-3-րդ հատվածներում)հանդիպող բոլոր հերոսներին ու դասավորի՛ր այբբենական կարգով։
Էշ,Կին,Հարսանքավորներ,Ճանճեր, Նազար, Տերտեր

Համառոտ 10-15 նախադասությամբ, փոխադրի՛ր (պատմի՛ր) նշված մասերը (1-3-րդ հատվածները) հերոսներից մեկի անունից։   

Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս

                           

March 11

Քաջ նազարը

Քաջ Նազարը
Քաջ Նազարը

Հովհաննես Թումանյան
Կիկոսի մահը →

1912

ՔԱՋ ՆԱԶԱՐԸ

1

Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․

Կնիկը թե՝

— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․։

Նազարը թե՝

— Անզգա՛մ կնիկ, ինչո՞ւ չես թող անում՝ ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։

Որ շատ կռվում է, կնիկը տուն է մտնում, դուռը փակում։

— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում—պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած՝ գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա, տուն տանի, ու միտք է անում։ Ամառվա շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են, ձեռը տանում է, երեսին զարկում։ Որ երեսին զարկում է, ճանճերը ջարդվում են, առաջին վեր թափում։

— Վա՛հ, էս ինչ էր․․․— մնում է զարմացած։

Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց, չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։

— Վա՛հ,— ասում է,— ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՜լ․․․ Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել․․․։

Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։

— Տե՛րտեր, օրհնյա ի տեր։

— Աստված օրհնի, որդի՛ս։

— Տե՛րտեր, բա չես ասիլ էսպես—էսպես բան։ Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան, իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Ու տալիս է իրեն։Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։2

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է՝ գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն—իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է, էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ—հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ․․․ Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանանչիցն են ջուրը թափում․․․

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում․ իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից որտեղ որ է՝ գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ո՜նց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։

Դու մի՛ ասիլ՝ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով՝ անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է։

—Վա՜յ,— ասում է,— ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ, կա—չկա՝ էս ավազակներ են․․․

Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։

Բախտդ սիրեմ, Քաջ Նազար․ գոռգոռալով գալիս է տեսնում՝ մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած, իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։3

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը՝ գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում․ ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։

— Բարի օր ձեզ։

— Ա՛յ աստծու բարին քեզ․ բարով հազար բարի եկար։

Համե՛ցեք, հա, համե՛ցեք․ դե ղոնախն աոտծունն է․ սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե՛ ուտելիք, թե՛ խմելիք։

Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ո՞վ է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ՝ իր կողքի նստածին, սա էլ՝ երրորդին, երրորդը՝ չորրորդին․ էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը՝

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար


— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը,— ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի․․․

Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։

— Հապա ի՞նչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,— զարմանքով հարցնում են անծանոթները։

— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ — Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել։

— Շնորհքն էլ հենց դրա մեջն է, է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես, ջարդես հազար, թե չէ՝ լավ թրով ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մեջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալի։ Ժողովրդականները խորհրրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր․․․

Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։

Բարով եկար, հազար բարի,
Հըզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըղ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։


Ու ցրվելով՝ հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է 

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։4

Հարսանքատանից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանանչ դաշտ։ Էս կանանչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում։

Դու մի՛ ասիլ՝ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս, որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են, ի՞նչ են տեսնում․ հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Վա՜յ, Քաջ Նազարն է՜․․․ Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում․ որ զարթնում է, աչքերը բաց է անում տեսնում՝ գլխավերևը քառասուն լրդրանոց գուրզները ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ Էս հսկաները որ տեսնում են՝ սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է՝ մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են․

— Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար,


Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում․ այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք՝ քո խոնարհ ծառաներդ, օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է, մեջը՝ մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք՝ շնորհ անես, գաս մեր հացը կտրես․․․

Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած՝ առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են, ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։5

Էս ժամանակ մի վագր է լուս ընկնում էս երկրում ու սարսափ է գցում ժողովրդի վրա։ Ո՞վ կսպանի վագրին, ո՞վ չի սպանիլ։ Իհարկե, Քաջ Նազարը կսպանի։ Էլ ո՞վ սիրտ կանի վագրի դեմ գնա։ Ամենքն էլ Նազարի երեսին են մտիկ տալի, վերևը՝ մի աստված, ներքևը՝ մի Քաջ Նազար։

Վագրի անունը լսելուն պես Նազարը վախից դուրս է վազում, ուզում է փախչի, ետ գնա իրենց տունը, իսկ կանգնածները կարծում են, թե վազում էր, որ գնա վագրին սպանի։ Նշանածը բռնում է, կանգնեցնում, թե՝ ո՞ւր ես վազում էդպես առանց զենքի, զենք առ հետդ, էնպես գնա։ Զենք է բերում տալիս իրեն, որ գնա իր փառքի վրա մի քաջություն էլ ավելացնի։ Նազարը զենքն առնում է, դուրս գնում։ Գնում է, անտառում մի ծառի բարձրանում, վրեն տապ անում, որ ոչ ինքը վագրին պատահի, ոչ վագրը՝ իրեն։ Ծառի վրա կուչ է գալի ու Նազարն ո՞վ կտա— հոգին դառել է կորկի հատ։ Հակառակի նման անտեր վագրն էլ գալիս է, հենց էս ծառի տակին պառկում։ Նազարը որ վագրին չի տեսնո՜ւմ, լեղին ջուր է կտրում, աչքերը սևանում են, ձեռն ու ոտը թուլանում են ու, թրը՛մփ, ծառիցը ընկնում է գազանի վրա։ Վագրը սարսափած տեղիցը վեր է թռչում, Նազարն էլ վախից կպչում է սրա մեջքին։ Էսպես զարհուրած Նազարը մեջքին կպած՝ էս խրտնած վագրը փախչում է, ո՜նց է փախչում, էլ սար ու ձոր, քար ու քոլ չի հարցնում։

Մարդիկ մին էլ տեսնում են, վա՛հ, Քաջ Նազարը վագրին նստած քշում է։

— Հա՛յ—հարա՛յ, եկե՜ք, հա եկե՜ք, Քաջ Նազարը վագրին ձի է շինել, հեծել․․․ տվե՛ք, հա տվե՛ք․․․

Սրտավորվում են, ամենքը մի կողմից հարայ—հրոցով, հռհռոցով հարձակվում են՝ խանչալով, թրով, թվանքով, քարով, փետով տալիս են սպանում։

Նազարը որ ուշքի է գալի, լեզուն բացվում է․ «Ափսո՛ս,— ասում է,— ընչի՞ սպանեցիք, զոռով մի ձի էի շինել, նստել․․․ էնքան պետք է քշեի ո՜ր․․․»։

Լուրը գնում է, հասնում է ամրոցը։ Մարդ, կին, մեծ, պստիկ՝ ժողովուրդը դուրս է թափում Նազարին ընդունելու։ Վրեն երգ են կապում ու երգում։

Էս աշխարհքում,
Մարդկանց շարքում
Ո՞վ կըլինի քեզ հավասար,
Ո՜վ Քաջ Նազար։
Ինչպես ուրուր,
Կայծակ ու հուր,
Բարձր բերդից թռար հասար,
Ո՜վ Քաջ Նազար։
Ահեղ վագրին
Արիր քո ձին,
Հեծար անցար դու սարեսար,
Ո՜վ Քաջ Նազար։



Մեզ փըրկեցիր,
Ազատեցիր,
Փառք ու պարծանք քեզ դարեդար,
Ո՜վ Քաջ Նազար։


Ու պսակեցին Քաջ Նազարին հսկաների գեղեցիկ քրոջ հետ, օխտն օր, օխտը գիշեր հարսանիք արին, երգերով գովեցին թագավորին ու թագուհուն։

– Լուսընկան նոր սարն ելավ,
Էն ո՞ւմ նըման էր։

– Լուսընկան նոր սարն ելավ,
Էն Քաջ Նազարն էր։

– Արեգակ նոր շաղեշաղ,
Էն ո՞ւմ նըման էր։

– Արեգակ նոր շաղեշաղ,
Էն իր նազ֊յարն էր։

Մեր թագավորն էր կարմիր,
Իրեն արևն էր կարմիր,
Թագն էր կարմիր, հա՜յ կարմիր,
Կապեն կարմիր, հա՜յ կարմիր,
Գոտին կարմիր, հա՜յ կարմիր,
Սոլեր կարմիր, հա՜յ կարմիր,
Թագուհին կարմիր, հա՜յ կարմիր,
Կարմիր թագուհուն բարև,
Կարմիր թագվորին արև։


Շնորհավոր, շնորհավոր,
Քաջ Նազարին շնորհավոր,
Իր նազ–յարին շնորհավոր,
Ողջ աշխարհին շնորհավոր։

6

Դու մի՛ ասիլ էս աղջկանը ուզած է լինում հարևան երկրի թագավորը։ Որ իմանում է՝ իրեն չեն տվել, ուրիշի հետ են ամուսնացրել, զորք է կապում, պատերազմով գալիս է օխտն ախպոր վրա։

Էս օխտը հսկան գնում են Քաջ Նազարի մոտ, պատերազմի լուրը հայտնում են, գլուխ են տալի, առաջը կանգնում, հրաման են խնդրում։

Պատերազմի անունը որ լսում է, սարսափում է Նազարը․ դուրս է պրծնում, որ փախչի, ետ գնա իրենց գյուղը։ Մարդիկ կարծում են՝ ուզում էր իսկույն դուրս վազել, հարձակվել թշնամու բանակի վրա։ Առաջն են ընկնում, բռնում են, խնդրում, թե՝ ախր առանց զենքի ու զրահի մենակ ո՞ւր ես գնում, ի՞նչ ես անում, գլխիցդ ձեռք ես վերցրել, ի՞նչ է․․․

Բերում են, զենք ու զրահ են տալի, կնիկն էլ եղբայրներին խնդրում է, որ չթողնեն Նազարին՝ իր քաջությունից տարված մենակ հարձակվի թշնամու զորքի վրա։ Եվ լուրը գնում տարածվում է զորքի ու ժողովրդի մեջ, լրտեսների միջոցով էլ հասնում է թշնամուն, թե՝ Քաջ Նազարը մենակ, առանց զենքի թռչում էր դեպի պատերազմի դաշտը, հազիվ են կարողացել զսպել ու շրջապատած բերում են․․․

Պատերազմի դաշտում մի ամեհի նժույգ ձի են բերում, Նազարին նստեցնում վրեն։ Ոգևորված զորքն էլ հետը վեր է կենում ահագին աղմուկով․ «Կեցցե՛ Քաջն Նազա՜ր․․․ մա՛հ թշնամո՜ւն․․․»։

Նազարի տակի նժույգը, որ տեսնում է՝ վրեն ինչ անպետքի մինն է նստած, խրխնջում է, գլուխն առնում ու թռչում առաջ, ուղիղ դեպի թշնամու բանակը։ Զորքերը կարծում են՝ Քաջ Նազարը հարձակվեց, ուռռա՛ են կանչում ու իրենք էլ ետևից հարձակվում ամենայն սաստկությամբ։ Նազարը որ տեսնում է՝ չի կարողանում իր ձիու գլուխը պահի, քիչ է մնում վեր ընկնի, ձեռը գցում է, ուզում է մի ծառից փաթաթվի, դու մի՛ ասիլ՝ ծառը փտած է, մի գերանաչափ ճյուղը պոկ է գալիս, մնում ձեռին։ Թշնամու զորքերը, որ առաջուց համբավը լսել էին, ու ահը սրտներումն էր, էս էլ որ իրենց աչքով տեսնում են՝ էլ փորներումը սիրտ չի մնում, երես են շուռ տալիս,— փախի՛, որ փախի՛, թե մարդ ես՝ գլուխդ պրծացրու, որ Քաջ Նազարը ծառերն արմատահան անելով, գալիս է․․․  Էդ օրը թշնամուց ինչքան կոտորվում է՝ կոտորվում, մնացածները թուրները դնում են Քաջ Նազարի ոտի տակին, հայտնում են իրենց հպատակությունն ու հնազանդությունը։

Ու պատերազմի ահեղ դաշտից Քաջ Նազարը հսկաների ամրոցն է վերադառնում։ Ժողովուրդը հաղթական կամարներ է կապում, աննկարագրելի ոգևորությամբ, ուռաներով և կեցցեներով, երգով ու երաժշտությունով, աղջիկներով ու ծաղիկներով, պատգամավորություններով ու ճառերով առաջն է դուրս գալի, էնպես մի փառք ու պատիվ, որ Նազարը մնացել էր ապշած, շշկլված։

Էսպես առքով—փառքով էլ բերում, հրատարակում են իրենց թագավոր ու բազմեցնում են թագավորի թախտին։ Քաջ Նազարը դառնում է թագավոր, էն հսկաներից ամեն մեկին էլ մի պաշտոն է տալիս։ Մին էլ տեսնում է՝ աշխարհքը իր բռան մեջ։

Ասում են՝ մինչև էսօր էլ դեռ ապրում ու թագավորում է Քաջ Նազարը։ Ու երբ քաջությունից, խելքից, հանճարից մոտը խոսք են գցում, ծիծաղում է, ասում է․

— Ի՜նչ քաջություն, ի՜նչ խելք, ի՜նչ հանճար․ դատարկ բաներ են բոլորը։ Բանը մարդուս բախտն է։ Բախտ ունե՞ս՝ քեֆ արա․․․

Եվ ասում են՝ մինչև էսօր էլ քեֆ է անում Քաջ Նազարը ու ծիծաղում է աշխարհքի վրա։

March 7

Թեստ 8 Ընձուղտները

Ընձուղտներ 24

Posted on March 5, 2024

Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները

Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ, pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:

Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ  են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:

Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:

Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:

Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:

Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:

Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:

Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:

Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։

  1. Լրացրո՛ւ աղյուսակը՝ պատասխանելով հարցերին։ 1 միավոր
 
Որտե՞ղ են ապրում ընձուղտները։ Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով
Ինչպե՞ս են ընձուղտները դիմավորում նորածին ձագուկին։ Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ինչպե՞ս են որոշում ընձուղտի տարիքը։ Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը:
Օրվա մեծ մասն ինչպե՞ս է անցկացնում ընձուղտը։ Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:
  • Տեքստից օգտվելով՝ ավարտի՛ր նախադասությունները։ 1 միավոր

Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը։

Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա։

  • Գտի՛ր ճիշտ վերջաբանը և կարդա՛ առածները։ 1 միավոր

Բարին որ չլիներ,

իմացիր՝ կորավ -գնաց։,

 չարն աշխարհը կքանդեր։

Գործը վաղվան մնաց,

  • Տեքստից դո՛ւրս գրիր ընձուղտների մասին պատմող ամենազարմանալի տեղեկությունը։ 1 միավոր Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:

Բառային աշխատանք

1.Տեսքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։ 1 միավոր

վեց,տասնմեկ,հիսուն,հիսունհինգ,մեկ,քսան,երեսունհինգ,տասնվեց,քսան,

2.Գրի՛ր կանաչով ներկված բառերի հոմանիշները։ Անհրաժեշտության դեպքում՝ կարող ես օգտվել առցանց բառարանից։  1 միավոր

յուրահատուկ-յուրատեսակ

վեճեր-կռիվ

հպվելով-դիչել

նվազել-քիչ

3. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։ 1 միավոր

Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա,  բույս, հյութեղ, ջուր։

Պարզ բառերԲարդ բառերԱծանցավոր բառեր
 մարդ Ընձուղտ անխնա
 ձայն փոքրիկ հյութեղ
 բույս մանկապարտեզ
 ջուր  
  • Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։ 1 միավոր

գեղեցիկ այգի

․․բարի․․․ կենդանի

․․բարձրահասակ․ ընձուղտ

խելացի մարդ

  • Գրի՛ր տեքստում երկնագույնով նշված բառերի հականիշները։ 1 միավոր
  • զվարճալի-տխրալի
  • սուր-բութ
  • ամուր-թույլ
  • երկար-կարճ
  • անխնա-խնայող
  • Բացատրի՛ր <<կրակի հետ խաղալ>> և <<ձ-եռք քաշել>> դարձվածքները։ <<կրակ>> կամ <<ձեռք>> բառի գործածությամբ ուրիշ դարձվածքներ գտի՛ր։ Կարող ես օգտվել դարձվածքների բառարանից։  1 միավոր
  • կրակի հետ խաղալ-վտանգավոր քայլ անել
  • ձեռք քաշել-հրաժարվել, ետ կանգնել
  • կրակ-Այրվող նյութի՝ առարկայի շուրջը շիկացած լուսափայլ գազերը, բոց, հուր:
  • ձերք-Մարդու վերին վերջույթներից յուրաքանչյուրը՝ ուսահոդից մինչև մատների ծայրերը, թև, կուռ:

Posted in Uncategorized | Leave a reply

March 7

Հովանես Թումանյան Համերգը

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի

Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը։ վտակ-Ջրի բնական բարակ հոսանք, որ լցվում է գետի կամ գետակի մեջ: շաչում-Սուլոցի նման սուր ձայն հանել հարվածից, ալեկոծությունից, ձայնակցել-Նվագի հետ երգել, արձագանք-Ձայնի անդրադարձումը՝ հետադարձ կրկնությունը, ունկնդիր-Որևէ բան խոսողի ունկնդրող՝ լսող (մարդ), հավերժական-Մշտապես, միշտ, հավետ,
  2. Ի՞նչն է գերակշռում բանաստեղծության մեջ՝ գո՞ւյնը, ձա՞յնը, թե՞ շարժումը: Պատասխանդ պատճառաբանի՛ր: ձայնը-Ինչպես ծերունին, ձենով պառաված,
    Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
    Այնպես է ծերուկ անտառը կամաց
    Արձագանք տալի ջըրի աղմուկին։
  3. Քո կարծիքով ինչո՞ւ է բանաստեղծությունը վերնագրված «Համերգ»։ Որովհետև նման է երգչախմբի, նվագախմբի որտեղ մեկն մյուսին ձայնակցում են, ձայները արձագանքվում և կա ունկնդիր։
  4. Նկարի՛ր բանաստեղծությունը։

Posted in Մայրենի | Leave a reply