March 13

Թե ինչպես կապիկները ճամփորդեցին․ Ջաննի Ռոդարի

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.


-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը  միշտ նույն բաներն են հանդիպում ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամփորդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
  2. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բացատրի՛ր բառարանի օգնությամբ։
  3. Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

Այգի- զբոսայգի

Ճանապարհ ուղի

արևամուտ – մայրամուտ

  •  Գրի՛ր գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

Գիշեր-առավոտ

Նույն-տարբեր

Դուրս-ներս

Գալ-գնալ

  • Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

Այգի,ընձուխտ

  •  Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

Իմ աշխարհը շատ գեղեցիկ է և ամեն մարդ ունի այնտեղ իր կարողություները:

Օրինակ՛ մեկը կարողանում է իր բերանից կրակ վառել,իսկ մյուսը ձեռքերի օգնությամբ կայծակ ստեղծի:


Posted March 13, 2024 by Մոնթե Վարդապետյան in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*